Մադրիդի «Ռեալը» պլանավորում է վերսկսել մարզումները մայիսի 4-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալը» ամենայն հավանականությամբ կվերսկսի մարզումները մայիսի 4-ից, հաղորդում է Marca-ն: «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները կմարզվեն թիմի մարզաբազայում` Վալդեբեբասում: Նշվում է, որ թիմի բոլոր ֆուտբոլիստներն ու աշխատակիցները կորոնավիրուսի թեստ կհամձնեն: Բացի դրանից կկիրառվեն մի շարք միջոցներ` անվտանգությունը ապահովելու համար: Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» մարզաբազան փակ է մարտի 12-ից:
Եվրոպական բոլոր ֆուտբոլային առաջնությունները` բացառությամբ Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության, դադարեցված են COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով:
Լա լիգայի 27 տուրերից հետո «Արքայական ակումբը» վաստակել է 56 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը` առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 2 միավոր:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս