Մադրիդի «Ռեալ»-ը ֆուտբոլային դպրոց կբացի Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը ֆուտբոլային դպրոց կբացի Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում: Ամեն տարի իսպանացի երեխաները մի քանի շաբաթ կմարզվեն Ուկրաինայում, իսկ ուկրաինացի երեխաները՝ Իսպանիայում:

Եվրոպական ստանդարտներով կկազմակերպվի ուսումնական և մարզումային գործընթաց ամբողջ տարվա ընթացքում: Առաջին տարին դպրոցը կընդունի 100 երեխա, այդ թվում 25 աղջիկ:

«Ռեալ»-ի եւ Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի աջակցությամբ դպրոցը կստեղծվի Տերնոպոլում գործող համալսարաններից մեկի նյութական բազայի հիման վրա:




Լրահոս