«Ի՞նչ ես կարծում, կինս սիրու՞մ է ինձ». Պավել Մամաեւը շփվել Է Siri-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Պավել Մամաեւը զվարճալի տեսանյութ է հրապարակել իր պաշտոնական էջում, որտեղ շփվում է Siri-ի` բջջային հեռախոսի ձայնային օգնականի հետ.

«Ի՞նչ ես կարծում, կինս սիրու՞մ է ինձ»,-հարցրել է Մամաեւը:

«Դուք ինձ մոտ հիացմունք եք առաջացնում»,- պատասխանել է Siri-ն:

«Լավ է` գոնե քեզ մոտ հիացմունք եմ առաջացնում»,- կատակել է Մամաեւը:

Հիշեցնենք, որ Պավել Մամաեւը «Ռոատով» է տեղափոխվել 2019 թվականի սեպտեմբերին` ազատ գործակալի կարգավիճակով:

Ռուսաստանի Պրեմիեր լիգան այժմ դադարեցված է COVID-19 կորոնավիրուսի պատճառով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս