Կատալոնական «Բարսելոնան» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանա իրականացնել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանաֆերը, հաղորդում է Sky Sport Italia-ն:
Ըստ աղբյուրի` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Բարսելոնան» կանգնել է ֆինանսական ճգնաժամի առաջ եւ Լաուտարոյի ծառայություններից օգտվելու համար չի կարողնա միլանյան թիմին վճարել ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված հրաժարագինը, որը կազմում է 111մլն եվրո: Լաուտարոյի ու «ներաձուրիների» միջեւ գործող պայմանագիրը լրանում է 2023 թվականի ամռանը:
Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Կատալոնիայի մայրաքաղաք, քանի որ ուզում է խաղալ իր հայրենակից Լեո Մեսսիի հետ:
Ավելի վաղ, Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ «Բարսելոնան» կենտրոնացած չէ Լաուտարոյի եւ Նեյմարի տրանաֆերների վրա, քանի որ այս պահին բոլոր ակումբները, այդ թվում նաեւ «Բարսելոնան», մտածում են միայն մրցաշրջանը վերսկսելու մասին: Տեբասը անհնարին է համարել այն, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վերը նշած 2 ֆուտբոլիստներից գոնե մեկը կտեղափոխվի «Բարսելոնա»:
Էդմոն Մարտիրոսյան