Ֆուտբոլային գործակալ Հարի Ուիլյամսը The Sun-ին տված հարցազրույցում նշել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների ներկայացուցիչները, կորոնավիրուսի պատճառով դադարեցված մրցաշրջանը, ցանկանում են ավարտին հասցնել Ավստրալիայի Պերթ քաղաքում. «Ես կապ եմ հաստատել ԱՊԼ-ի ակումբների ներկայացուցիչների հետ, նրանց այդ գաղափարը դուր է գալիս։ Ես նաեւ խոսել եմ Ավստրալիայի կառավարության անդամների հետ, կասեմ, որ նրանք ոգեւորված են: Մեկ շաբաթվա ընթացքում կրկին շփվելու ենք` Պրեմիեր լիգան Ավստրալիայում ավարտին հասցնելու հարցը քննարկելու համար:
Պերթում անվտանգ է: Իշխանությունները հանել են բազմաթիվ սահմանափակումներ, լողափերը բաց են ։ Վերջին 10 օրվա ընթացքում վարակման միայն 4 դեպք է եղել»,-ասել է գործակալը ։
Հավելենք, որ Պերթում կա 4 մարզադաշտ, որոնցից մեկը տեղավորում է 65 հազար հանդիսական:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատարը 29 տուրերից հետո «Լիվերպուլն» է ` վաստակած 82 միավորով: 2-րդ հորիզոնականում է «Մանչեստեր Սիթին», ով մերսիսայդյան ակումբից 25 միավոր քիչ է հավաքել:
Էդմոն Մարտիրոսյան