Վրացական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստնում UCOM ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, ընդ որում լրատվամիջոցները նկատել են, որ այդ գործի հետ կապված որոշ մարդիկ իրենց նախկին գործունեությամբ կապված են եղել Վրաստանի հետ:
Ինչպես հայտնում է «Բանկեր և ֆինանսներ» հրատարակչությունը, ՀՀ-ում գործող խոշոր ինտերնետային ծառայություններ մատուցող Ucom ընկերությունում տարաձայնություններ են առաջացել:
Մասնավորապես ընկերության աշխատակիցների մեծ մասը աշխատանքից ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ նրանց հայտնի է դարձել, որ ընկերության բաժնետերերը Ucom-ի գլխավոր տնօրեն են նշանակել «Բիլայն Հայաստան» ընկերության ղեկավար Անդրեյ Պյատախինին, իսկ գործող տնօրեն Հայկ Եսայանն այդ մասին անգամ չի տեղեկացվել:
Հրատարակչությունը մասնավորապես շեշտում է, որ «Անդրեյ Պյատախինը 2009-2011 թթ ղեկավարել է «Բիլայն Վրաստանը» և վերջինս ստիպված է եղել լքել այդ պաշտոնը՝ բավական ծանր մեղադրանքների հետևանքով: Այդ ժամանակ գործը չի հասել քրեական հետապնդման, սակայն գործին լավ ծանոթ գործարարները, նշում են, որ Մոսկվան Պյատախինին հետ է կանչել վրացական Բիլայնում լայնածավալ ու համակարգային ապօրինությունների պատճառով»:
Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, «Յուքոմ» ընկերության շուրջ 12 օր տևած խառը և մասամբ անհասկանալի պատմությունը սկսվեց այն բանից հետո, երբ «Բիլայն Հայաստան» ընկերությունը գնեց Ucom ընկերության բաժնետոմսերի ողջ փաթեթը :
Վրացական հրատարակչությունը նաև նշում է, որ եթե Ucom ընկերությունը բարեհաջող կերպով անցնի Պյատախինի հսկողության տակ, ապա , հաշվի առնելով վրացական փորձը, հայերը պետք է ակնկալելն, որ Հայաստանում ինտերնետային ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերությունում լավ օրեր դեռ երկար չեն լինի: