Գործուղումների մեկնել են, կատարողականը՝ թերացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության մարզերում տարածքային պետական կառավարում իրականացնելու նպատակով ծրագրերի շրջանակներում մարզպետարաններին 2019 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեից ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 6.1 մլրդ դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 96.2 տոկոսը: Շեղումը հիմնականում արձանագրվել է մարզպետարանների կողմից «Տարածքային պետական կառավարման ապահովում» միջոցառման ծախսերում, որոնց ուղղվել է նախատեսված միջոցների 96.3 տոկոսը կամ շուրջ 6.1 մլրդ դրամ, և պայմանավորված է շարունակական ծախսերի ու թափուր հաստիքների առկայության արդյունքում աշխատանքի վարձատրության ծախսերի տնտեսմամբ:

Խնայողություններ կան նաև մարզպետարանների տեխնիկական հագեցվածության ապահովման միջոցառման ծախսերում, որոնք կազմել են 54.5 մլն դրամ կամ  նախատեսված ցուցանիշի 86.6 տոկոսը՝ պայմանավորված գնումների գործընթացում ապրանքներն ավելի ցածր գներով ձեռք բերելու հանգամանքով: Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար նախատեսված 5.4 մլն դրամը չի օգտագործվել՝ պայմանավորված  ՀՀ կառավարության կողմից գումարի հատկացման վերաբերյալ որոշումն ուշ ընդունելու հանգամանքով:

Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին է ուղղվել 4.6 մլն դրամ՝ կազմելով ծրագրված ցուցանիշի 100 տոկոսը:

Հատկացումներն ըստ մարզերի բաշխվել են հետևյալ կերպ.

Արագածոտնի մարզպետարանին՝ 556.6 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 97 տոկոսը,

Արարատի մարզպետարանին՝ 565.5 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 94.2 տոկոսը,

Արմավիրի մարզպետարանին՝ 587.6 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 95.3 տոկոսը,

Գեղարքունիքի մարզպետարանին՝ 788.4 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96 տոկոսը,

Լոռու մարզպետարանին՝ 6407 մլն դրամ ծրագրված ցուցանիշի 95.3 տոկոսը,

Կոտայքի մարզպետարանին՝ 628.52 մլն դրամ ծրագրված ցուցանիշի 97.7 տոկոսը,

Շիրակի մարզպետարանին՝ 704.4 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 97.5 տոկոսը,

Սյունիքի մարզպետարանին՝ 603.2 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 93.8 տոկոսը,

Վայոց ձորի մարզպետարանին՝ 466 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96.8 տոկոսը,

Տավուշի մարզպետարանին՝ 598.3 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 98.3 տոկոսը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս