ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է հաղորդավար Ավետ Բարսեղյանի աներոջ բնակարանը թալանած անձը եւ ինչ պատմությունով է հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Երևանի Դ․ Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 58-ամյա Աբրահամ Ք-ն ահազանգել էր ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայմաններում մտել են իր տուն և այնտեղից գողացել մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր և գումար: Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ։

Հայտնի էր դարձել, որ Աբրահամ Ք-ն հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի կնոջ հայրն է։ Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչի որոշմամբ այս դեպքով ձերբակալվել է Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Սևակ Բ-ն, որը կասկածվում է Ավետ Բարսեղյանի աներոջ բնակարանից գողություն կատարելու մեջ : Իսկ ով է Սևակ. Բ-ն: Մեզ հայտնի դարձավ , որ վերջինս Սեւակ Բաբայանն է , որը ապրում է Երևան քաղաքի Կուրղինյան փողոցում եւ եղել է Ավետ Բարսեղյանի աներոջ հարեւանը : Այսքանով, ամեն ինչ չի ավարտվում: Armlur. am–ին հասած տեղեկությունների համաձայն Սեւակ Բաբայանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների տեսադաշտում:

Մեզ հայտնի դարձավ, որ նա 2012թ. սեպտեմբերի 10-ին ժամը 01:00-ից մինչև 03:00-ն ընկած ժամանակահատվածում եվրոարտադրության պատուհանի բաց փեղկի միջատապաշտպան պլաստմասե ցանցը հանելու միջոցով, ապօրինի մուտք է գործել Ա. Քոթանջյանին պատկանող Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 23 շենքի թիվ 2 բնակարան և ննջասենյակի փայտյա սեղանի վրայից գաղտնի հափշտակել Ա. Քոթանջյանին պատկանող տարբեր արժողության ոսկյա զարդեր, գումար, «Կոնվերսբանկ»-ի «Վիզա Կլասսիկ» քարտ, սուպերմարկետների ցանցի կուտակային քարտ, թղթի վրա գրված իր բջջային հեռախոսի քառանիշ թվերից բաղկացած «պին» և «պուկ» գաղտնաթվերը և տարբեր այցեքարտեր` Ա. Քոթանջյանին պատճառելով խոշոր չափերի հասնող ընդհանուրը 800.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Եվ ահա դատարանը նրան այս արարքի համար ազատազրկման է դատապարտել 4 տարի ժամկետով: Ի դեպ վճիռը կայացնող դատավորն էլ եղել է Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին` Արտակ Զախարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Արսեն Երանոսյան




Լրահոս