Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինաշխատանքներ իրականացնող կապալառու
չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերությունը շարունակում է նշված ճանապարհահատվածում
բացակայող ճանապարհային նշանների վերատեղադրման աշխատանքները։
Թալին-Լանջիկ հատվածում վերջին օրերին վերատեղադրվել են մոտ 50 ճանապարհային նշան և
անվտանգության այլ տարրեր։ Շարունակվում են նաև ճանապարհն աղբից մաքրելու աշխատանքները։
Նշենք նաև‚ որ առաջիկա օրերին՝ եղանակային պայմանների բարելավման պես ընկերությունը Տրանշ-3-
ում կվերսկսի փոսային նորոգման աշխատանքները։