
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 163-ով՝ հասնելով 2782 -ի: Բուժվածների թիվը 1135 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝ 1600 ։ Մահացել է 40 մարդ։ Մահվան ելքեր այլ պատճառով՝ 7։ Ընդհանուր թեստերի քանակն է 26929 :
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: