
EON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիան», տեղեկացնում է, որ դադարեցրել է քննարկումները Ucom-ի հետ հնարավոր գործարքի մասին:
«Ընկերությունը հայտարարում է, որ Ucom–ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները դադարեցվել են»,–նշված է հաղորդագրության մեջ։
2020թ. հունվարի 15-ին VEON ընկերությունը հաստատել էր, որ քննարկումներ է վարում: Նշվել էր, որ քննարկումների արդյունքում կարող է գործարք կնքվել կամ չկնքվել:
Հիշեցնենք նաև, որ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` «Beeline») գնելու նպատակով: