Ո՞նց Գագիկ Խաչատրյանի տղան փախավ․ Ռուբեն Հախվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այդ օրենքը կարող են բոյկոտել այն մարդիկ, ում ձեռնտու չէ: Օրինակ թալանչիների համար այդ օրենքը սարսափելի է․ կարող է իրենց թալանածը կորցնեն։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքին։

«Ով է իր թալանածը հետ բերել, մի միլիարդ չէ, տաս միլիարդ, չէ քսան միլիարդ չէ, շատ ու շատ ավելի, բայց եւ կարծում եմ, որ այս կառավարությունն ի վիճակի չէ թալանվածը հետ պահանջի ու չորով դատի: Ո՞նց Գագիկ Խաչատրյանի տղան փախավ։ Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ էկոլոգիայի հարցը չի լուծվում, չգիտեն, թե ի՞նչ վնաս են տվել էկոլոգիային, որն ամենակարեւոր բանն է, ինչու մինչեւ հիմա աղբի գործարաններ չեն կառուցվում․ այսօր երբ երկիրն աղբի մեջ կորած է»,-նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերվում է Հայաստանում հիասթափվածների առկայությանը, որի մասին վերջերս Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր՝ նշելով, թե հիասթափված են օլիգարխները, որոնք հեղափոխության արդյունքում զրկվել են իրենց արտոնություններից Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց․

«Միեւնույնն է տակից անում են, ինչքան կանալներ կան, որ իրենց են պատկանում։ Նախ ես երկու տարի առաջ տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում, քանի որ մեր ժողովուրդն արդեն զզվել էր նախկին իշխանություններից եւ իրեն հարկավոր էր նոր մարդ, եւ հիմա արդեն դժգոհ են Նիկոլից, թե ինչու չի կարողանում բոլոր թալանչիների պատժել»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս