
Թեեւ ալկոգելի վաճառքի ծավալները զգալի պակասել են, բայց այս օրերին այն ավելի թանկ գնով է վաճառվում: Դեղատան աշխատողներից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ նախկինում ալկոգելի գինն ավելի ցածր է եղել, քան հիմա:
Օրինակ, նույն ընկերության մի տեսակ ալկոգելը մի դեղատանը վաճառվում է 1800 դրամով մեկ այլ դեղատանը 2360 դրամով: Տեղեկացնենք նաեւ, որ վերջին օրերին քաղաքացիների կողմից բազմաթիվ մտահոգություններ են հնչում կապված ալկոգելի որակի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան