Երևանի քաղաքապետարանը «Երազ» այգու սեփականաշնորհված հողերը վերադարձնելու գործընթաց է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել.

«Երևանի քաղաքապետարանը «Երազ» այգու սեփականաշնորհված հողերը վերադարձնելու գործընթաց է սկսել։ Նախաձեռնությունն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմինն է, որն այգու հողամասերի սեփականաշնորհման գործարքներում խախտումներ է հայտնաբերել։ Ուսումնասիրության նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե։ Ապրիլի 27-ին քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ կատարելու հատկանիշներով»։




Լրահոս