«Ռոմա»-ն հետաքրքրված է «Էվերտոն»-ի հարձակվողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Ռոմա»-ն բանակցություններ է վարում անգլիական «Էվերտոն»-ի հարձակվող Մոյեզ Կինի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Իտալական ակումբն արդեն իսկ սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի գործակալի հետ: Հարձակվող անձամբ հետաքրքրված է,նորից Իտալիայում խաղալու գաղափարով:

Կինն «Յուվենտուս»-ի մարզադպրոցի սան է և «Էվերտոն» տեղափոխվեց 2019 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվող անգլիական ակումբի կազմում մասնակցել է 23 խաղի և դարձել է մեկ գոլի հեղինակ:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այժմ դադարեցված են բոլոր եվրոպական առաջատար լիգաները` բացառությամբ Բելառուսի առաջնության:




Լրահոս