Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր հրապարակումներ եղան, որ հրապարակումների համաձայն, զինված հարձակում է եղել Նոր Նորքի 9-րդ զանգվածի ՎՏԲ բանկի վրա։ Դեպքը տեղի է ունեցել 10։40-ի սահմաններում։
Բանկի լրատվական ծառայությունից հրապարակումների վերաբերյալ մանրամասներ են հայտնում: «ՎՏԲ-Հայաստան բանկի Երևանի մասնաճյուղի վրա հարձակման մասին տեղեկատվությունը կեղծ է: Այսօր Վիլնյուսի փող. 3/84 հասցեում գործող ՎՏԲՀայաստան Բանկի թիվ 21 մասնաճյուղում տեղի է ունեցել միջադեպ, որը հրահրել է մասնաճյուղի այցելուներից մեկը: Մասնաճյուղի աշխատակիցները տեղեկացրել են ոստիկանությանը: Մենք համագործակցում ենք այս միջադեպի շուրջ իրավապահ մարմինների հետ»: