230 նոր դեպք. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 5271-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 230 նոր դեպք է գրանցվել: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից։

Ընդհանուր առմամբ՝ մայիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 5271 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 44071: Փաստացի այս պահին բուժվում է 2758 անձ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 2419 անձ, 67 պացիենտ մահացել է:




Լրահոս