Ստուդիան շատ սերտ կապեր ունի Հայկ Մարությանի հետ․ փաստաբանը՝ իր ընտանիքի դեմ հարձակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Տիգրան Աթանեսյանն անդրացարձավ երեկ իր բնակարանի վրա հարձակման դեպքից։

Նա մանրամասնեց,  երկու օր է՝ իր ընտանքի նկատմամաբ ոտնձգություններ են իրականացվում։

«Սկզբում կարծես թե կենցաղային վիճակ էր։ Ես ապրում եմ, Քանաքեռում, իմ տանը կպած գտնվում է Քանաքեռի հին կինթատրոնը, հիմա ձայնագրման ստուդիա է։ Այն ունի խաղահրապարակ, երեխաները գնում են, խաղում են։ Տիրոջ որդին՝ 40 տարեկան պահանջում է, որ իմ երեխաները չպետք է այդտեղ խաղան։ Երկրորդ օրը, իմ տան ու ստուդիայի միջև ճաղավանդակ կա, որոշում են պատնեշով փակել։ Դե փակում են, իրենց խնդիրն է։ Երեխայիս հայհոյում են ամենավերջին, ստոր, սեռական բնույթի հայհոյանքներով, յոթ տարեկան տղայիս։  40 տարեկան մարդ փորձում է  խփել երեխային, կինս դուրս է գալիս պատշգամբ,  մի քանի րոպե շարունակում է  ամենավերջին հայհոյանքները կնոջս հասցեին։

Երեխաները կնոջս հետ փակվում են տանը։ Իրենց սպառնում են, թե ձեր տունը քանդելու ենք, հիշում են փաստաբան լինելս։ Փառք ու պատիվ մեր ոստիկաններին, համարյա ինձ հետ հավասար հասան մեր տուն։ Իմ տեղ հասնելուն պես այդ մարդիկ հարձակվեցին իմ վրա, եթե չլիներ ոստիկանության միջամտությունը, ես գուցե ճաղերի հետևում լինեի, չգիտեմ, ինչով կավարտվեր այս ամենը, բոլորդ պատկերացրեք ինչ կանեիք, երբ հարձակվեին ձեր կնոջ, 7 և 10 տարեկան երեխաների վրա։ Հետո պարզվում է, որ թափթփուկ ու ոչնչություն են, նրանցից մեկը նարկոտիկ վաճառող է»,-նշեց նա։

Աթանեսյանը համոզված է, որ սա կենցաղային հարց չէ, քանի որ գործող ստուդիան շատ սերտ կապեր ունի գործող իշխանությունների, մասնավորապես Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։

«Ես առավել քան համոզված եմ, որ կան կազմակերպիչներ։ Հաշվի առնելով իշխանության հետ սերտ կապերը, համոզված եմ, որ հենց այդտեղից էլ գալիս է։ Չեմ կարող ասել, թե իրենց կոնկրետ ցուցում են տվել այս ձևով անել, բայց որ ոգևորել են ու ասել են, կարող են իմ նկատմամբ այդպիսի բան անել ու անպատիժ մնալ, դա եղել է»,-ասաց փաստաբանը։ Աթանեսյանը նաև դիմել է պահնորդական ծառայությունը՝ իր տան շուրջօրյա պահպանության խնդրանքով։




Լրահոս