«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հին Գյումրի» նամականիշը ներկայացված է «Հնագույն փոստային երթուղիներ» թեմայով նամականիշերի «Եվրոպա» ամենամյա մրցույթին, որն արդեն մեկնարկել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի տեղեկատվության բաժնից, այս տարի Հայաստանը մասնակցում է փոստային նամականիշով, որտեղ պատկերված է հին Գյումրին, որն իր բազմաթիվ երթուղիներով 19-րդ դարում հանդիսանում էր Հայաստանի առաջին մշակութային և քաղաքական կենտրոնը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

«Հին Գյումրի» նամականիշի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է այցելել մրցույթի կայք: Քվեարկությունն անցկացվելու է մինչև 2020 թ. սեպտեմբերի 9-ը:




Լրահոս