Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 29-ին, ժամը 16:35-ին տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով Քաջարան մեկնման ճանապարհին՝ Մ2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 13 կմ-ին, նկատել են ՃՏՊ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Դ․) բախվել է էլեկտրական սյանը և մոտ 6 մ գլորվելով՝ հայտնվել Ողջի գետում, դեպքի վայրում տուժած քաղաքացիներ չեն եղել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Ժամը 16:55-ին Քաջարանի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Քաջարանի ԲԿ է տեղափոխվել «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արսեն Դ․-ն, ով ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել։