Զարուհի Բաթոյանը վերադարձել է աշխատանքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից և վերադարձել աշխատանքի: Այդ մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

Նա մեզ հետ զրույցում հայտնեց, թե Բաթոյանը վերադարձել է բնականոն աշխատանքի, սակայն կրկնակի թեստ չի հանձնել: Հիշեցնենք, որ նախարարն ինքնամեկուսացել էր մայիսի 21-ին և հայտնել թեստ հանձնելու մասին, որի պատասխանը սակայն բացասական է եղել: Ինքնամեկուսանալու հիմք էր հանդիսացել նախարարությունում առկա դեպքերը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս