Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանին ուղղված վիրավորանք պարունակող պաստառը ձեռքին քաղաքացին կաթվածահար է արել Նավուր-Բերդ ավտոճանապարհահատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 13-ին Տավուշի մարզի ճանապարահին արտառոց իրավիճակ էր ստեղծվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված, վիրավորանք պարունակող պաստառը ձեռքին քաղաքացին կաթվածահար է արել Տավուշի մարզի Նավուր-Բերդ ավտոճանապարհահատվածը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես, Արամ Վոլոդյայի Մայիլյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2026 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր մոտ առկա ստվարաթղթի վրա գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված, վիրավորանք և հայհոյանք պարունակող՝ «Նիկոլ հողատու․․․» արտահայտությունը, որից հետո գնացել է Տավուշի մարզի Նավուր-Բերդ ավտոճանապարհահատված և, իր ձեռքում պարզելով վերը նշված գրառմամբ պաստառը, նստել է ճանապարհի երթևեկելի գոտում՝ այդ կերպ խոչընդոտելով այդ հատվածով անցնող ավտոմեքենաների ազատ երթևեկությանը, ինչպես նաև՝ անտեսելով տվյալ պահին փողոցի այդ հատվածով անցնող ավտոմեքենաների կամ անձանց ներկա գտնվելու հանգամանքը՝ ի ցույց է դրել հայհոյանքներ պարունակող հիշյալ պաստառը, այդպիսով՝ հայհոյանքներով, անպարկեշտ արտահայտություններով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտելով մարդկանց անդորրը: Վերջինիս գործը դատարանում է, իսկ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս