ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը շնորհավորեց Բանկի
աշխատակիցների երեխաներին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և
անցկացրեց հեռահար ուսուցման դասընթաց` «Ֆինանսական գրագիտության այբուբեն» թեմայով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենը զրուցեց 14-ից 17 տարեկան դեռահասների հետ` պատմելով
համաշխարհային բանկային համակարգի ստեղծման պատմության, աշխարհի հնագույն բանկի, նորագույն
տեխնոլոգիաների և առաջնորդի կարևորագույն հատկանիշների մասին:
Իվան Տելեգինը դեռահասների հետ քննարկեց բանկերի հիմնական գործառույթներն ու զարգացման
միտումները, պատմեց «Ապագայի բանկի» մասին:
«Ապագայի բանկը՝ «Բանկ է ափի մեջ», այսինքն՝ Բանկ հեռախոսի մեջ` հասանելի ցանկացած պահի» –
նշեց Իվան Տելեգինը:
Դասընթացն ընթացավ հարց-պատասխան ինտերակտիվ շփման ձևաչափով. երեխաներին հատկապես
հետաքրքրեց ՀՀ շուկայում` առաջինը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մեկնարկած՝ «վճարային մատանի»
նոր պրոդուկտը:
Գլխավոր տնօրենը մանրամասն ներկայացրեց վճարումներ կատարելու նոր ձևաչափը, որը փոխարինման է
եկել ընդունված վճարային քարտերին` չիպային կրիչով տարբեր իրերի տեսքով:
Քննարկելով Մոբայլ Բանկի բոլոր առավելությունները` Իվան Տելեգինն առաջարկեց 2020 թ. օգոստոսին
մեկնարկվող Մոբայլ Բանկի նոր տարբերակի թեստավորմանը մասնակից դարձնել աշխատակիցների
երեխաներին` ֆոկուս-խմբի միջոցով:
Այդ հանգամանքը շատ ոգևորեց երեխաներին, չէ որ դա կլինի նրանց առաջին փորձը բանկային գործում:
Բանկը վերահսկվում ՀՀ ԿԲ կողմից: