Արցախի Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր, համավարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում, խորհրդակցություն է անցկացրել մի շարք գերատեսչությունների ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Հանրապետության նախագահի համապատասխան հանձնարարականների անշեղ կատարումն ապահովելու նպատակով նախանշվել են աշխատանքային ուղղությունները: Առանձին անդրադարձ է եղել տնտեսվարող սուբյեկտների կողմից վարակի տարածումը կանխելուն ուղղված Պարետի որոշման կատարումն ապահովելու գործընթացին: Պետական նախարարը հայտարարել է, որ խախտումներ կատարող սուբյեկտները կնախազգուշացվեն, իսկ թերությունները չվերացնելու դեպքում տվյալ կազմակերպության տնտեսական գործունեությունը կսահմանափակվի:
Արցախի պետական նախարարը զգուշացրել է խախտումներ կատարողներին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ