Ալեքսանդր Լուկաշենկոն ցրել է կառավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշում է ընդունել կառավարության գործող կազմը ցրելու մասին: Այս մասին հայտնում է belta.by-ը:

Ավելի վաղ Լուկաշենկոն հանդիպում է անցկացրել, որի ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում արմատապես փոխել նախարարների կազմը: Նա նշել է, որ ովքեր տնտեսական ճգնաժամի ժամանակ չեն կարողացել կատարել իրենց աշխատանքը, պետք է կառավարությունից ուղարկվեն մեկ այլ աշխատանքի:

Նոր կազմի ընտրման վերաբերյալ առաջարկները կքննարկվեն հունիսի 3-ին Բելառուսի նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ:

 




Լրահոս