53-ամյա տղամարդը կողոպտել էր թոշակառու կնոջը՝ օգտվելով վերջինիս վատառողջ լինելու հանգամանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Տարոնի բաժին մի թոշակառու կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, իր բնակարան այցելած համաքաղաքացին, օգտվելով իր վատառողջ լինելու հանգամանքից, վերնաշապիկի գրպանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը, 43.000 դրամ ու դիմել փախուստի:

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները հունիսի 4-ին, ժամը 00.10-ին, 53-ամյա տղամարդուն հայտնաբերել և բերման են ենթարկել բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հափշտակած հեռախոսը և փողը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս