Ինչպես արդեն հայտնել էր ArmLur.am-ը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել այսպես կոչված «օրենքով գող», «Արսեն երևանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը ։
Եվ ահա ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Արսեն երևանսկուն» ԿԳԲ-ի պադվալից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վերջինիս ձերբակալության մասին ArmLur.am-ը մանրամասներ էր հայտնել։
Գրել էինք, որ Կապանում եւ Քաջարանում ոստիկանությունը խուզարկություններ Է իրականացրել վերոնշյալ քաղաքների մոտ 15 բնկարաններում : Մեր աղբյուների փոխանցմամբ՝ խուզարկված բնակարանների թվում են քաղաքապետների եւ նրանց հարազատների բնակարանները : Մեր այս հրապարակումից հետո ՀՀ ոստիկանությունը հայտնեց, որ ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և մայիսի 12-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 20 քրեական գործ:
Դրանք վերաբերում են, մասնավորապես, մարզի Կապան համայնքին, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրին, Մեղրի համայնքի Ագարակ և Ալվանք բնակավայրերին, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրին, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արևիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր և Դարբաս բնակավայրերին ու Գորայք համայնքի Գորայք բնակավայրի նախկին ու ներկայիս ղեկավարների (այդ թվում ներկայիս վարչական ղեկավարների) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին:
Այս դեպքերով հարուցվել էր քրեական գործ: Եվ ահա ըստ նախնական տեղեկությունների այս քրեկան գործով անցնոց անձանց միջև ներքին տարաձայնություն է եղել եւ, ըստ ամենայնի, կողմերից մեկը դիմել է «Արսեն Երևանսկի» մականունով Արսեն Մկրտչյանին, որն էլ փորձել է ամենայն հավանականությամբ նախկին ու ներկա ղեկավարների միջեւ առաջացած տարաձայնությունը հարթել, ինչն էլ Ազգային Անվտանգության ծառայությունը համարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպել: