ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական գործողություններ` հարսանիքին համազգեստով պարողներ ներկայացրած ժամանցի կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ արդեն մի քանի օր է՝ սոցկայքի իր էջում հակահամաճարակային կանոնների խախտումներ արձանագրող տեսանյութեր եւ լուսանկարներ է տեղադրում, այսօր հրապարակել է մի տեսանյութ, որում հարսանիքի մասնակիցները հումորային համար են ներկայացնում։ Ոստիկանական համազգեստով երիտասարդները նախ հայտարարում են, որ միջոցառումները արգելվում են արտակարգ դրության ժամանակ եւ խնդրում են կես ժամվա ընթացքում ազատել տարածքը, ապա նրանց են միանում ԱԱԾ համազգեստով տղաներ եւ միասին անակնկալ պար են ներկայացնում։

Վարչապետն այս տեսանյութին կից գրել է․ «Սա, կարծում եմ, մեր ընթացիկ պրոբլեմի ամենավառ արտահայտությունն է»։

Եվ ահա, ոստիկանները ործողություններ են ձեռնարկել` հարսանիքին համազգեստով պարողներ ներկայացրած ժամանցի կենտրոնում։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս