Այսօր Քիմ Քարդաշյանի ամուսնու՝ Քանյե Ուեսթի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանյե Օմարի Ուեսթ (անգլ.՝ Kanye Omari West, ծնվել է հունիսի 8, 1977), ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և դերասան։

Ուեսթը համարվում է բոլոր ժամանակների ամենավաճառված արտիստներից մեկը։ Նա ամբողջ աշխարհում վաճառել է 21 միլիոն ալբոմ և 66 միլիոն թվային սինգլ։ Ուեսթը 21 Գրեմմի մրցանակի դափնեկիր է:

Քանյե Ուեսթը ծնվել է Ատլանտայում, Ջորջիա, որտեղ նա ապրում էր իր ծնողների հետ։ Երբ նա երեք տարեկան էր, ծնողները ամուսնալուծվում են, և ինքն ու մայրը տեղափոխվեցին Չիկագո, Իլինոյս։ Նրա հայրը Ռեյ Ուեսթը այժմ քրիստոնյա խորհրդական է։ Ուեսթի մայրը, դոկտոր Դոնդա Ուեսթը անգլերեն լեզվի պրոֆեսոր էր Կլարք-Ատլանտայի համալսարանում և անգլերեն բաժնի նախագահ Չիկագոյի համալսարանում մինչև, որ դարձավ Ուեսթի մենեջեր։

2002 թվականից Ուեսթը սկսել է հանդիպել դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ, սակայն նրանք բաժանվել են 2008 թվականին։ Նույն տարում նա սկսել է հանդիպել մոդել Էմբեր Ռոուզի հետ, սակայն նրանց հարաբերությունները ավարտվել են 2010-ի ամռանը։ 2012 թվականի ապրիլին Ուեսթը սկսում է հանդիպել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, իսկ հաջորդ տարվա հունիսին ծնվում է նրանց դուստրը` Նորթ Ուեսթը։ Ուեսթը և Քարդաշյանը ամուսնացել են 2014 թվականի մայիսի 24-ին Ֆլորենցիայում, Իտալիա։ 2015 թվականի ապրիլին նրանք իրենց դստեր հետ այցելել են Հայաստան, Երևան։




Լրահոս