Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ըստ տեղեկությունների, դադարեցվել է։ Նշենք, որ նրա լիազորություններն այժմ դադարեցված է: Այս մասին հայտնում են դատավորի աշխատակազմից:
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրած դատավորն է։
Նշենք, որ դատավորը կարգավիճակ ունի պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Նրա դեմ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, որը հաղորդում էր ներկայացրել դեռ 2019թ-ի փետրվարի 18-ին, սակայն նախաքննական մարմինը քրեական գործի հարուցումը մերժել էր։ Իսկ 2019 թ.-ի մայիսի 22-ին գործը վերանայվել էր` ի հայտ եկած փաստացի նոր հանգամանքների հիմնավորմամբ։