ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ԱԱԾ ղեկավար կազմին է ներկայացնում ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ։ Եվ այդ առաջխաղացման հիմքում պետք է դրվի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունն Ազգային անվտանգության ծառայության կանոնանդրական և օրենսդրական խնդիրների լուծմանը և ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը բոլոր ոլորտներում։ Ցավոք սրտի, պետական կառավարման շատ մարմիններում դեռևս կան մարդիկ, ովքեր գործում են այս տրամաբանությանը և շահերին հակառակ, և դա անելու համար երբեմն չարաշահում են գերատեսչական համերաշխությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացնելով նորանշանակ տնօրենին։

Ես համոզված եմ, որ դուք կկարողանաք ԱԱԾ պրոֆեսիոնալ, ազնիվ ներուժը համախմբել ձեր շուրջը եւ ԱԱԾ-ն նոր հաջողությունների, նոր փառքի եւ նոր իմիջի հասցնել, որը ընդունելի կլինի ՀՀ քաղաքացիների համար եւ ավելի համապատասխան կլինի նոր փոփոխություններին:

«Եվ ուրախ եմ ներկայացնել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին. ուզում եմ ընդգծել, որ ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մարտահրավերները եւ դրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակը անընդհատ բարելավվելու, բարեփոխվելու, լավարկվելու կարիք ունեն եւ պարոն Քյարամյանի առաջ հենց այդ խնդիրն եմ դրել, որ ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կարողանա արձագանքելն այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում: Ընդ որում, անվտանգության նշանակությունը ժամանակի ընթացքում փոխվում, գալիս են նոր մարտահրավերներ՝ սպսած կորոնավիրուսից, շարունակած տեղեկատվական անվտանգության խնդիրներով, շարունակած քաղաքական անվտանգության խնդիրներով, կոռուպցիայի դեմ պայքարի, այդ գործերի քննության որակի հետ կապված հարցեր պետք է լուծենք»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս