Այսօր խորհրդարանում շարունակվում են 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի նախագծի քննարկումները: Քննարկման ժամանակ ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը փոխքաղաապետ Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե որտեղ է քաղաքապետ Հայկ Մարությանը և ինչու չի մասնակցում քննարկումներին: Ընդ որում, Թանդիլյանը ընդգծեց, որ Հայկ Մարությանը բացակայում էր նաև նախորդ անգամ, չնայած որ այս անգամ բացակայության պատճառը նրա ինքնամեկուսացած լինելն է:
Մանրամասները՝ տեսանյութում