Հայաստանում American Express քարտերը բացառիկ իրավունքով թողարկող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն American Express Cashback քարտերն այսուհետ կթողարկի նոր՝ յուրօրինակ դիզայնով և փոփոխված պայմաններով:
Այսուհետ Amex Cashback-ի քարտատերերը քարտի ընձեռած հիմնական առավելություններից զատ, հնարավորություն կունենան օգտվելու նաև ապահովագրական ծառայությունների լայն փաթեթից, ըստ որի կստանան՝
• Գնային տատանումներից ապահովագրություն – AmEx Cashback քարտով գնում կատարելու օրվանից սկսած հաջորդող 30 օրերի ընթացքում, եթե գնված ապրանքը առևտրի մեկ այլ կետում առաջարկվում է ավելի ցածր գնով, ապա քարտատերը կփոխհատուցվի վճարված սկզբնական գնի և առաջարկվող ցածր գնի միջև եղած տարբերության չափով,
• Ընդլայնված երաշխիքային ժամկետ – կրկնապատկում է արտադրողի տրամադրած երաշխիքային ժամկետը (առավելագույնը 12 ամիս), եթե այն չի գերազանցում հատուցվող գնումը կատարելու օրվանից 36 ամիսը,
• Ինտերնետային առաքման երաշխիք – երաշխիքային ծառայությունը գործում է, եթե առաքվող գնումը գողացվել կամ վնասվել է:
Ապահովագրական ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է այստեղ:
American Express համակարգի մյուս՝ American Express Gold քարտի մասին ամբողջ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ American Express Blue քարտի մասին տեղեկատվությանը՝ այստեղ:
Իմացի՛ր ավելին americanexpress.am և acba.am կայքերից կամ զանգահարի՛ր 010319999 հեռախոսահամարին:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: