426 միլիոնի հափշտակություն. ԱԱԾ բացահայտումը գործակալության շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Անվտանգության ծառայությունը նոր բացահայտում է իրականացրել Պետական գույքի և գնահատման գործակալություն, պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց գործողությունների մասով: Այսպիսով, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ Պետական գույքի և գնահատման գործակալություն, պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձիք, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի և գույքի գնահատման բաժնի գլխավոր փորձագետի պաշտոնները, գույքի գնահատման գործընթացի շրջանակներում օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով, նախնական համաձայնության գալով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության՝ 100 տոկոս պետական մասնակցությամբ, «Նաիրիտ-2» ՓԲԸ ծառայողների հետ, նշված ՓԲԸ հաշվեկշռում գտնվող Երևան քաղաքի Արտաշատի խճուղու 5/1 հասցեում տեղակայված շենք-շինությունները և դրանց զբաղեցված սպասարկման ու օգտագործման 10.5813 քմ մակերեսով հողատարածքը «Ա.Ս-Ինվեստմեթե ՍՊԸ-ին շուկայականից անհամեմատ ցածր գնով իրացնելու շահադիտական դրդումներով, ստեղծել են իրացվող գույքի շուկայական արժեքի և օտարվող գույքի ամբողջական ցանցի վերաբերյալ կեղծ հիմքեր:

Իսկ ինչ են կոնկրետ արել : Մասնավորապես , ըստ մեզ հասած լուրերի՝ նշված հասցեում գտնվող հողատարածքում 23.572 քմ. չափերով գլխավոր լաբարատոր շենքի քառակուսի մետրը 28.000 դրամի փոխարեն գնահատել են 9.888 դրամով, իսկ նույն հողատարածքում գտնվող գազաապաստարանն ընդհանրապես հաշվետվությունում չեն արձանագրել, դրա շուկայական արժեքը չեն որոշել, նման պայմաններում կազմվել է գույքի շուկայական արժեքի վերաբերյալ բովանդակությամբ կեղծ հաշվետվություններ, որոնցում կեղծ տեղեկատվություններ են ներառվել ինչպես օտարվող գույքի իրական արժեքի, այնպես էլ հողամասի վրա ամրակայված անշարժ գույքի քանակի վերաբերյալ:

Այսքանով ամեն ինչ չի ավարտվում․ իրական փաստերի մասին լռելով՝ բովանդակությանը դրել են շրջանառության մեջ և ներկայացրել ՀՀ կառավարության հաստաատմանը, որից հետո 2018թ. մարտի 1-ին թիվ 200-Ա որոշմամբ թույլտվություն է տվել «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Արտաշատի խճուղու 5/1 հասցեում գտնվող շինությունները և դրանցով զբաղեցված, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությունե պետական առևտրային կազմակերպության կողմից գնահատված շուկայական լիկվիդացիոն արժեքին հավասար գնով ուղղակի վաճառքի ձևով «Ա.Ս-Ինվեսթմեթե ՍՊԸ-ին օտարելու վերաբերյալ, որի արդյունքում հիշատակված գույքի օտարման հետևանքով խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 426.933.000 դրամ արժողությունները, ինչպես նաև պետական կազմակերպության հաշվեկշռում գտնվող գազաապաստարանի նկատմամբ հիշատակված կազմակերպությունը ձեռք է բերել սեփականության իրավունք: Այս դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ խարդախության հատկանիշներով :

Ք.Մ.




Լրահոս