Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել կորոնավիրուսով հիվանդների և նրանց հետ շփումներ ունեցող անձանց տվյալների արտահոսքի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ադրբեջանցի հաքերները Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ 3500 անձի տվյալ են հանրայնացրել։
ԱԱԾ տարածած հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների, ադբեջանցի հաքերների կողմից հանրայնացվել են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ շփում ունեցող ծուրջ 3500 անձանց տվյալներ։
Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հանգամանքները, ինչպես նաև դրանք իրականացնողներին պարզելու և հայտնաբերելու նպատակով»։