ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակ Դավթյանը նոր պաշտոն կստանա. Մովսես Հակոբյանը պաշտոնանկ կարվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է հունիսի 8-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատման դիմում ներկայացրեց։ Նշենք, որ վերջինիս հրաժարականը եղավ այն բանից հետո , երբ նրա որդու հարսանիքի մասին տեղեկություն հրապարակվեց մամուլում: Ի դեպ, պաշտպանության նախարարությունում տարածված տեղեկությունների համաձայն, նրա ազատման ինտրիգը պետք է փնտրել այլ տեղ:

Բանն այն է, որ Բագրևանդի այն առանձնատունը, որտեղ անցկացվում էր հարսանեկան արարողությունը և, որը պատկանում է Արտակ Դավթյանին, տարածված տեղեկությունների համաձայն, հայտարարագրերում ներկայացված չէ: Եվ նրա առանձնատան մասին բացահայտումն էլ եղել է վերջին կաթիլը: Եվ ըստ էության, այս բացահայտումներից հետո է Արտակ Դավթյանին ասվել ազատման դիմում ներկայացնել:

Իսկ ինչով է զբաղված ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, վերջինս այս պահին ոչնչով չի զբաղվում, սակայն, մեզ հասած տեղեկությունների համաձայն, չի բացառվում, որ պաշտոնից ազատված ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին նշանակեն ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ: Այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը :

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս