Armenian text to speach

Արցախից հետո ինձ ոչինչ չի հետաքրքրում․ ԳՇ նախկին պետ, գեներալ-մայոր Մովսես Հակոբյանը՝ զորահանդեսի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Հանրապետության հրապարակում ավարտվել է Առաջին Հանրապետության օրվան նվիրված զինվորական շքերթը։

Միջոցառումը եզրափակվել է Պաշտպանության նախարարության պատվո պահակային վաշտի և համահավաք նվագախմբի տպավորիչ ցուցադրական ելույթով։ Շքերթի ընթացքում հրապարակով հանդիսավոր քայլերթով են անցել զինվորական ստորաբաժանումներն ու ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները, ինչպես նաև ցուցադրվել են հայրենական և արտասահմանյան արտադրության զինտեխնիկաները։

ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով զորահանդեսին, թե որքանով է մեր մարտունակությունը բարձրացել և ինչի ենք պատրաստ այս սպառազինությամբ, հայտնել է, որ չի հետևել, չի նայել զորահանդեսը․ «Արցախից հետո ինձ որևէ բան չի հետաքրքրում»։

 

 




Լրահոս