Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, հանդես է եկել հայտարարությամբ Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ շրջանառվող լուրերի հետ կապված: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
« Արթուրն այս պահին մարզվում է և պատրաստվում է Օլիմպիական խաղերին։ Երկրի պատիվը բազմիցս բարձր պահած մարզիկին մի՛ փորձեք ներքաշել ձեր խարդավանքների մեջ։ Ամո՛թ է»,- Գևորգ Ալեքսանյանի խոսքը փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: