Հունիսի 19-ին, ժամը 17.00-ին, «ԲՄՎ» ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու փողոցի 55/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա Անահիտ Եղիազարյանին։ Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նախապատրաստվում են նյութեր: