Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանն այսօր առողջացած դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Նա բուժկենտրոն էր տեղափոխվել հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում: Այս մասին հայտնում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Չեմ ուզում հիշել, թող մնա անցյալում, շնորհակալություն բժիշկներին, երիտասարդ են, բայց լավ գործ են անում: Թող Հայաստանը ծաղկի ու դառնա բժշկական տուրիզմի երկիր, ասում եմ տուրիզմի, ոչ թե բիզնեսի»,-հրաժեշտ տալով բուժկենտրոնին ասաց Մեխակ Ավետիսյանը:
99-ամյա Մեխակ Ավետիսյանն ապաքինվել է կորոնավիրուսից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ