ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտից սոցիալական ցանցի իր էջում կիսվում է 2009 թվականի իրադարձությունների մասին պատմող տեսանյութերով, լուսանկարներով:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2008 թ. մարտի 2-ին քաղաքական հետապնդումներից խուսափելով անցել էր ընդհատակ, որտեղ 1 տարի 4 ամիս մնալուց հետո 2009 թ. հուլիսի 1–ին ինքնակամ ներկայացել է ՀՀ դատախազություն, կալանավորվել եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Եվ ահա այսօր, Փաշինյանը ներկայացրել է, թե ինչպես է եկել Դատախազություն եւ մինչ այդ ինչ ուղերձներ էր հղել:
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը 2017 թվականին, երբ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու էր, Քանաքեռ համայնքում քարոզարշավի ժամանակ բացահայտում արեց։ Նա Շամպայն, գինիների գործարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկի բակում Փաշինյանը հայտարարեց, թե 2008–2009 թվականին, երբ գտնվում էր ընդհատակում, չորս ամիս թաքնվել է հենց այդ շենքում։ Փաշինյանի հայտարարությունից անակնկալի եկան նույնիսկ «Ելք» դաշինքի որոշ անդամներ։
«Այս շենքի բնակիչների համար ես կարեւոր հայտարարություն ունեմ. 2009 թվականին ընդհատակում գտնվելու ընթացքում ես չորս ամիս ապրել եմ ձեր շենքում եւ դուք չեք իմացել դրա մասին»,–հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հավելենք, որ հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվել էր, իսկ 2011 թ. մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20 ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ արձակվել, 2012–ին ընտրվել պատգամավոր:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.