Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույն պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային օգտագործման տրանսպորտային միջոցներից, տաքսի ծառայություններից օգտվելիս, ինչպես և մասնավոր ավտոմեքենաներում դիմակ կրելը։ Դիմակ կարելի է չկրել միայն այն դեպքում, երբ մեքենայում բացի վարորդից այլ անձինք չկան։
Հիշյալ կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ուժեղացված ստուգայցեր։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտման 17102 դեպք, իսկ հունիսի 30-ին՝ 450: Նշենք, որ երեկ հայտնաբերված դեպքերից 431-ը վերաբերվում է մասնավոր տրանսպորտային միջոցներում, 19 տաքսի ավոտմեքենաներում դիմակ չկրելուն․ ավտոբուսներում, միկրոավտոբուսներում և մետրոյում խախտումներ չեն արձանագրվել։
Հիշեցնենք, որ այս կանոնների խախտումը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ 10 հազար դրամի չափով։ Կոչ ենք անում, խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից։