Իրականացվել է Պարետի սահմանված նորմերի պահպանմանն ուղղված 41 639 ստուգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերը բացահայտելու համար հուլիսի 1-ի դրությամբ իրականացվել է 41639 ստուգում, որից միայն 963-ը՝ նշված օրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։




Լրահոս