![](https://armlur.am/wp-content/uploads/2020/07/1020729-1.jpg)
Սիրիայի Արաբական Հանրապետությունում 2019 – 2020 թվականների ընթացքում հումանիտար առաքելության աշխատանքները պատշաճ և արդյունավետ իրականացնելու համար ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի գործողությունների բաժնի ղեկավար Արթուր Բլբուլյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Գրիգոր Բասենցյանը պարգևատրվել են «Դրաստամատ Կանայան» մեդալով:
Այս մասին հայտնեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից։