Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հուլիսի 19-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես Վարդավառ: Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է եւ Պետրոս, Հովհաննես ու Հակոբ առաքյալների առաջ Քրիստոսի պայծառակերպության մասին հիշատակը:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պարետատունը մի քանի օր առաջ կոչով դիմել է քաղաքացիներին՝ խնդրելով զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից: Այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնելու նաեւ ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ Տիրոջ Պայծառակերպության տոնը նշվում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ը ժամանակահատվածում: Նշենք, որ Վարդավառը ժողովրդի գլխավոր ու սիրելի տոներից է: