![](https://armlur.am/wp-content/uploads/2020/07/f5f0c4102d8559_5f0c4102d8595.jpeg)
Ամառային արձակուրդի օրերին երեխաներն առավել ազատ են և ուշադրությունից դուրս մնալով՝ ինչ-որ պահի կարող են դրսևորել հակահասարակական վարք, նաև խախտել համավարակով պայմանավորված վարքականոնները: Անչափահասներին վերաբերող խնդիրները մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են, և հենց այդ շրջանակում է ոստիկանության հերթական նախաձեռնությունը:
Հուլիսի 15-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11-ից 12-ը, ծնողներն իրենց անչափահաս երեխաների հետ կապված խորհրդատվական աջակցության, անհրաժեշտության դեպքում՝ իրավական աջակցության հարցերով կարող են սկայպի միջոցով` Armenian Police հասցեով, դիմել ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին: