![](https://armlur.am/wp-content/uploads/2020/05/44115_artur_vanecyan_31_01_M.jpg)
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ իշխանությունները «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցել են քրեական գործ, որի շրջանակներում Վանեցյանը վաղը` հուլիսի 31-ին հրավիրվում է ԱԱԾ` հարցաքննության:
Ըստ ԱԱԾ մեր աղբյուրի, քրեական գործը վերաբերվում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, որի հետևանքով պետական բյուջեին հասցվել են վնասներ: Մենք նաև տեղեկացանք, որ Վանեցյանը հարցաքննության է հրավիրվել ժամը 11-ի շրջանակներում և ներակայանալու է փաստաբանի հետ: