ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սեփականները հազիվ են ախտահանում, ուր մնաց բացօթյաները». երևանցիները վախենում են լողավազաններ այցելել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լողավազան աշխատեցնելը համարվում է եկամտաբեր: Թերեւս սա է պատճառը, որ վերջին մի քանի տարիներին ոչ միայն Երեւանում, այլեւ՝ ՀՀ որոշ քաղաքներում, լողավազանները սնկի պես աճել են: Թեեւ որոշ լողավազաններում լողալն այնքան էլ թանկ չէ, բայց շատերը խուսափում են օգտվել դրանց ծառայություններից՝ մտավախություն ունենալով, որ կորոնավիրուսով կվարակվեն:

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը երեւանցիներից հետաքրքրվեց՝ արդյոք օգտվում են բացօթյա լողավազաններից, թե ոչ: Ի դեպ, տեղեկացնենք, որ լողավազանների հիգիենան պահպանելու համար օրենքով սահմանված են մի շարք նորմեր, սակայն այս դեպքում դժվար է ասել՝ արդյոք լողավազանների սեփականատերերը պահպանում են այդ նորմերը, թե ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս