ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է տարածված տեղեկությունն այն մասին, որ թուրքական F-16 կործանիչները մոտեցել Հայաստանի սահմանին՝ Երեւանից 56 կիլոմետր հեռավորության վրա:

«Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,- ասվում է այսօր՝ օգոստոսի 3-ին, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաքին են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա։




Լրահոս