Ով է նախագահի կողմից առաջադրված թեկնածուն. նրան մի անգամ մերժել էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Նա ԵՊՀ դասախոս է, ում թեկնածությունը մեկ անգամ արդեն Ազգային ժողովը մերժել էր:

Նշենք, որ 2019 թվականի մայիսի 29-ին պատգամավորների «30» կողմ եւ 53 «դեմ» ձայներով սահմանադրագետ, իրավաբան Արթուր Վաղարշյանը չընտրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Ազգային ժողովը չէր հաստատել նաև նախագահի ներկայացրած նախորդ երեք թեկնածուներին՝ Գոռ Հովհաննիսյանին, Վահե Գրիգորյանին և Էմիլ Բաբայանին:

Հավելենք, որ Գոռ Հովհաննիսյանը 2020թ. հուլիսի 27-ին հրաժարվել էր կրկին առաջադրելու նպատակով իր թեկնածությունը քննարկելուց:




Լրահոս